copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:30 27-09-2024

Ծաղկաձորի տունը յուր իսկական տերերից խլելու դատ է նախատեսվում հենց այս ոսկեղենիկ աշնան վերջերին

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կեսօրին Գրողների Տանն էի: Վաղուց չէի եղել, օգոստոսյան համատարած թմբիրի օրերին՝ հատկապես: Իսկ Տուն բառն ամենակարևորն է այս պարագայում:

Նախագահության նիստ էր: Անելիքներն ու հոգսերն էին քննարկվում: Նախ՝ Միության հոբելյանը: Կատակ բան չէ, իննսուն տարեկան: Եվ իհարկե, դրան նախորդող հրատարակություններ, տարբեր միջոցառումներ, թեպետ այդ վերջին բառը սրտովս չէ: Նախընտրում եմ արևմտահայերի դիպուկ բառը՝ ձեռնարկ: Ւսկ բոլոր այդ ձեռնարկների շարքում ինձ համար ամենագրավիչը երիտասարդ գրողների սեմինարն է, ինչը նշանակում է, որ պատկառելի հասակ ունեցող մեր Միությունը չի ծերանում և այդպիսի մտադրություն անգամ չունի:
Հիմա մի հարց տամ ու պատասխանեք. ջահելները արդյո՞ք կգան հանգչող - մեռնող տեղ: Եթե սիրով շարունակում են գալ, ուրեմն ո՛չ հանգչելուն են հավատում, ոչ էլ ոմանց կողմից չարամտորեն կանխատեսվող մահվանը:

Բայց սա լիրիկական հատվածն է: Գլխավորը ոչ լիրիկականն է: Պարզվում է, որ Ծաղկաձորի տունը յուր իսկական տերերից խլելու դատ է նախատեսվում հենց այս ոսկեղենիկ աշնան վերջերին, ընդ որում՝ փակ: Պինդ բռնվեցեք մեր աննման ժողովրդավար հանրություն, քանզի մեզ հայտնում են, որ այդպիսի իրավաբանական նորմ կա: Նիստը կարող են փակ անել, առանց հրավիրելու նրանց, ում սեփականությունը փափագում են խլել:

Ո՞ւմ կաֆկայական ֆանտազիան է հորինել այսպիսի իրավաբանություն: Այս պարագայում մխիթարականն այն է, որ մեր սեփականությանը տիրանալ ցանկացողների շարքերում Կաֆկա կարդացածներ էլ կան: Իսկ մյուս փաստը հաճելի է երիցս: Որոշման մասին մեզ տեղեկացնելու են գրավոր: Գրչի մարդիկ են, բա՞: Մրցակցում են գրողներիս հետ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին