Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:49 26-09-2024

Կանաչ տարածքը կդառնա խանութ․ դատարանը Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է շինթույլտվություն տալ

Oragir.News-ն ահազանգ է ստացել Բաշինջաղյան փողոցի բնակիչներից, որ Բաշինջաղյան 183 շենքի մոտ շինարարություն են իրականացնում՝ խանութ են կառուցում, թույլատրելիից շատ տարածք են վերցրել և չեն զգուշացրել բնակիչներին։

Oragir.News-ն այցելեց Բաշինջաղյան փողոց, խոսեց շինարարություն իրականցնող անձանցից մեկի հետ, ով ներկայացավ որպես աշխատանքն իրականացնող ինժեներ։ Ասաց, որ իրենք ունեն քաղաքապետարանի թույլտվությունը շինարարարություն իրականացնելու համար, որը ցույց տվեց նաև մեզ, բայց թույլ չտվեց նկարահանում իրականացնել՝ պատճառաբանելով, որ վաղը՝ սեպտեմբերի 27-ին, շինարարության թույլտվության ցուցանակը և մնացած ամեն ինչ պատշաճ տեղադրվելու է։

Ըստ շինթույլտվության՝ նախատեսվում է 2 տարում ավարտել աշխատանքը։ Նշված էր շինարարությունը սկսելու՝ 25․09․2024, և ավարտելու՝ 06․09․2026, ժամկետները։ Ինչ վերաբերում է մայթ դուրս գալուն, ինժեները նշեց, որ դա արվել է անվտանգային նկատառումներով, և շինաշխատանքների ավարտից հետո տարածքում տեղադրված պատնեշները հանվելու են։ Նա նաև նշեց, որ հատկապես տարեցները մոտենում, հետաքրքրվում են, թե ինչ աշխատանք է ընթանում։ Եվ իրենք կարող են տարածքի բոլոր շենքերի բնակիչներին հավաքել և իրազեկել շինաշխատանքի մասին։

Oragir.News-ը զրուցեց նաև հարակից շենքերի բնակիչների հետ․

«Էլի են շարունակվում նման շինարարությունները, էլի են շարունակվում վաճառվել, չպրծա՞նք դրանից։ Հիմիկվա օրենքներով՝ ի՞նչ է, էլի՞ թույլատրվում է»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ ուրախ էին խանութի կառուցման հեռանկարից։ Նրանց կարծիքով՝ մի քանի մետր ավելի չեն քայլի առևտուր անելու համար։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև քաղաքապետարանի լրատվական վարչության հետ, որտեղից տեղեկացրին, որ տվյալ տարածքում շինթույլտվությունը կա, և ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում։

«Շինթույլտվությունը տրվել է 2024 թվականի սեպտեմբերի 6-ին, բնակիչների համաձայնությունն էլ ստացել են։ Այսինքն՝ տվյալ փաստաթղթում նշված է։ Ինչ վերաբերվում է կանաչապատ տարածքին՝ եթե օրինական թույլտվություն կա, ապա ի՞նչ կարող ենք անել»,-ասացին լրատվական վարչությունից։

Լրատվական վարչության հետ Oragir.News-ի զրույցից նաև պարզ դարձավ, որ քաղաքապետարանը երկար ժամանակ այս շինարարության համար թույլտվություն չի տվել, ավելին՝ դեմ է եղել։ Սակայն դատական կարգով քաղաքապետարանին պարտավորեցրել են տալ թույլտվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում