copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 24-09-2024

Քանի դեռ քաղաքական պրոցեսների վտանգ կա, իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ մնա․ պատգամավոր

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրանում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի 100-րդ օրը։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Վերջինս ասաց, որ Գերասիմ Վարդանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Այս ընթացքում երկու անգամ կալանավորվել է։ Վերջին քաղաքական ակտիվ փուլում նրա դեմ պլանավորվել է հերթական շինծու գործը, իբր հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց շահագրգռելու մեղադրանքով։ Վենետիկի հանձնաժողովն այս հոդվածն անտրամաբանական է համարում։ Եվ բոլոր ապացույցները կան, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ տեղի է ունենում ուղղակի քաղաքական հետապնդում։

«ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը 1 ամսով երկարաձգել են։ Ես վստահ եմ, որ քանի դեռ Հայաստանում քաղաքական ակտիվ պրոցեսների վտանգ կա, այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Գերասիմ Վարդանյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ։

Կալանքի տակ գտնվելու մեկ օրն էլ չափազանց մեծ անարդարություն է։ Էլ չասենք, որ արդեն 100 օր է։ Եվ վերջին որոշումով էդ կալանքն ապօրինի կերպով երկարաձգվել է։ Հետևապես՝ ես միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու են, որ այս կալանքը հնարավորինս երկարացնեն։ Բնականաբար, դա մի օր կավարտվի։ Բայց շատ լավատես լինել չեմ կարող, որ դա կլինի առաջիկա օրերին»,- ասաց Աժ պատգամավորը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունից հետո փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս 1 ամսով։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում