Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:33 23-09-2024

Կոյուղաջրեր՝ Կենտրոնի թաղապետարանի դիմաց

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի Կենտրոն վարչական տարածքի աշխատակազմի շենքի դիմաց՝ Սայաթ Նովա - Տերյան փողոցների խաչմերուկում, դիտահորից կոյուղաջրերը հոսում են փողոցով, տարածվում է գարշահոտություն, զզվանք ու անհարմարություն պատճառելով քաղաքացիներին։

Անցորդների վկայությամբ՝ կոյուղաջրերը մի քանի օր է հոսում են այս հատվածում, սակայն քաղաքապետարանի, թաղապետարանի, Վեոլիա Ջրի պատասխանատուները, կարծես՝ չեն տեսնում, թե ինչ համաճարակավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում։

Նշենք, որ քաղաքում հորդառատ անձրևներից առաջացած վերջին հեղեղումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր անձրևաջրերի հեռացման և ջրափոսերի գոյացման դեմ պայքարի ինտենսիվ աշխատանքներ կատարել, մաքրել անձրևատար և հեղեղատար համակարգերն ու դիտահորերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին