copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 19-09-2024

2 անշարժ գույք, 1մլն դրամ բանկային մնացորդ, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ԱԳՆ գլխավոր քարտուղարը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ արտաքին գործերի նախարարը, որ 2018 թվականից հետո ընտանիքով եկավ քաղաքական ասպարեզ, 2 հիփոթեքային վարկ է ստացել՝ 77 մլն 599 հազար դրամ՝ բնակարանի կառուցապատման համար։

Բազմիցս ենք գրել, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը հեղափոխությունից հետո անհաշվելիորեն հարստացավ և դարձավ տան տեր։
2021 թվականից արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։ Համաձայն հայտարարագրի՝ Կարապետյանն ունի բաժնային սեփականությամբ 2 անշարժ գույք՝ ավտոտնակ և հողամաս։
Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, անակնկալ կերպով Կարապետյանը այս գույքերը նվիրատվություն է ստանում, հարցական է թե ումից։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 100 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 592 հազար դրամ, որից 8 մլն 302 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 2 մլն 290 հազարը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ստացված եկամուտն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Դավիթ Կարապետյանի կինը ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։
Պատգամավորը ևս հայտարարագրել է նույն սեփական անշարժ գույքերը՝ ավտոտնակը և հողամասը։ Պատգամավորը ևս եկամտահարկի վերադարձի օրենքով գումար է ստացել ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 428 հազար դրամ։ Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 10 մլն դրամ։
Կարճ ասած՝ հեղափոխությունից հետո ամուսինների բարեկեցությունն աճել է:
Նկատենք նաև, որ այս զույգը պետության կամ հրավիրող այլ երկրների բյուջեի հաշվին ամենաշատ ճամփորդողներից է. գիշերակաց, ավիատոմս, օրապահիկ…. Իսկ այդ գումարները չեն հայտարարագրվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել