copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:42 17-09-2024

Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով 3 այլ անձանց հետ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաներով հետապնդել է Ա.Հ.-ին, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մ.Մ.-ն վերոնշյալ անձանց հետ Ա.Հ.-ին տեղափոխել է գյուղում գտնվող՝ իրեն պատկանող տուն, բռնություն գործադրելու սպառնալիքով Ա.Հ.-ից վերցրել շուրջ 630 հազար դրամ արժողության բջջային հեռախոսների աքսեսուարներ, որից հետո Ա.Հ-ին թույլ են տվել հեռանալ:

2024 թվականի հունվարի 20-ին դատախազն իր նախաձեռնությամբ Մ.Մ.-ի, Ա.Մ.-ի և Տ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը), իսկ Յ.Մ.-ի նկատմամբ՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2024 թվականի փետրվարի 2-ին դատախազը հաստատել է մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան:

2024 թվականի օգոստոսի 2-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին