copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:15 16-09-2024

Իվանիշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի օսերից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է ուժ գտնել և ներողություն խնդրել այն բանի համար, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումը» 2008 թվականին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Իվանիշվիլին ասել է Գորիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

«Հենց ավարտվեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները, երբ դատապարտվեն պատերազմ հրահրողները, երբ վրաց-օսական եղբայրության և համակեցության ոչնչացման համար բացարձակապես բոլոր մեղավորները ամենախիստ իրավական պատասխանատվության ենթարկվեն, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք՝ ներողություն խնդրելու այն բանի համար, որ ստացված հանձնարարականի համաձայն՝ 2008-ին դավաճանական «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին։ Եվ քանի որ մեր՝ վրացիների և օսերի քրիստոնեական հավատքի ամենակարևոր հիմնաքարերից մեկը ներումն է, վստահ եմ, որ եղբայրասպան առճակատումը, որը Վրաստանի թշնամիները սանձազերծեցին մեր ժողովուրդների դեմ, կավարտվի պատմական փոխադարձ ներողամտությամբ և անկեղծ հաշտեցմամբ»,- հայտարարել է նա։

Իվանիշվիլին, ով գլխավորում է «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակը, շեշտել է՝ 2008-ի օգոստոսյան պատերազմը ո՛չ վրացի, ո՛չ օս ժողովրդի կամքով չէր։ Նա վերահաստատել է, որ իր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների համար։

«Վրացական երազանք»-ի առաջնորդն անդրադարձել է նաև Ռուսաստանի նկատմամբ ճիշտ դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտությանը․ «12 տարի առաջ, խոսելով ձեզ հետ, ես շեշտում էի, որ եվրաինտեգրումը մեր ռազմավարական ընտրությունն է, բայց մենք չէինք կարող ընտրել մեր հարևաններին, և, հետևաբար, եվրաինտեգրմանը զուգահեռ, մենք ստիպված էինք ընդունել սկզբունքային, բայց ճիշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ»։

Իվանիշվիլին հավելել է, որ «Վրացական երազանքին» հաջողվել է վրացական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա, ինչպես նաև նոր շուկաներ նվաճել։

Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն Իվանիշվիլիի հայտարարությունը «ամոթալի» է անվանել՝ պնդելով, որ «Վրացական երազանք»-ն այս հայտարարությամբ ծառայում է միայն Ռուսաստանի շահերին, խաթարում է օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և վնասում Վրաստանի ազգային շահերին»։ Նախկին իշխող կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիից ներողություն է պահանջել։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը