Ներքին 1 տարի առաջ - 10:27 16-09-2024

2 տարի է, ինչ մենք կոյուղի ենք կառուցում Երևան քաղաքում․ Տիգրան Ավինյան

Երևանն ունի անկատար, թերի կառուցված ջրահեռացման համակարգ, և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այնտեղ պոմպային համակարգ է աշխատում, ինչպես շատ ստորգետնյա անցումներում։ Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։ Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել։

Այսօր կքանդեն բոլոր հորերը, կմաքրեն պոմպերը, որ խցանվել էին բերվածքներից։ Բայց հիմնական պատճառը մեր թողունակության պակասն է, թերի կառուցված լինելը, որ այլևս չի բավարարում քաղաքին»,- ասաց նա:

Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Ես, իհարկե, կհամաձայնվեմ, որ մեր հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, և էդտեղ էական ներդրումների կարիք կա․․․ 2 տարի է, ինչ մենք կոյուղի ենք կառուցում, Երևան քաղաքը կոյուղի է կառուցում Երևան քաղաքում։ Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են և ամոբղջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են»,- ասաց նա:

Քաղաքապետը կարևորեց մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման ֆորսմաժորային իրավիճակում:

«Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք:

Ես նման հեղեղումներ Երևան քաղաքում չեմ հիշում: Մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է՝ արդեն որերորդ անգամ և սա կրկնվում է, կրկնվում է , կրկնվում է: Պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին և մեր ծրագրերն այդպես սկսենք պլանավորել»,- շեշտեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին