Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:33 13-09-2024

Թուրք շներին հաղթելու ենք․ ես հետ եմ գալու․ հուշամրցաշար՝ նվիրված հերոս Էրիկ Եղիազարյանին

Երևանի Խաչատուր Աբովյանի համար 84 դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար։

Դպրոցի բակին կից բասկետբոլի և ֆուտբոլի դաշտի վերանորոգումը նախորդ տարի իրականացրել էին հերոսի ընտանիքի անդամներն ու բարերարները։

«Մեր հիմնական նպատակն էր, որ տղայիցս հետո վառ հուշ մնա բոլորի մոտ։ Գալիք սերունդները իմանան, թե ինչպիսի տղերք են իրենց ապագայի համար իրենց կյանքը նվիրել։ Շատ ցավոտ է, ոչ մի մայր չի ուզում հերոսի մայր լինի, բայց ճակատագիրը արժանացրեց․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հերոսի մայրը՝ Անուշ Սահակյանը։

Էրիկ Եղիազարյանը ծառայության էր մեկնել 2020 թվականի հունվարի 29-ին, պատերազմի ժամանակ տեղափոխվել էր Ջրական, որտեղ էլ մինչև վերջ կռվել է թշնամու դեմ և անմահացել։

«Վերջին անգամ Էրիկի հետ խոսել ենք հոկտեմբերի 6-ին, շատ բարձր տրամադրություն ուներ, ասում էր՝ մամ, միշտ առաջ ենք գնում, մենք նահանջ չունենք, հաղթելու ենք, թուրք շներին ոչինչ չենք տալու։ Ասացի՝ բալես, զգույշ եղի, ասաց՝ մամ, քո աղոթքները ինձ պահում են, դու միայն աղոթի․․․ Ես հուզվեցի, ասաց՝ չլացես, քո արցունքները շատ թանկ են իմ համար, ես հետ եմ գալու։ Հոկտեմբերի 9-ին զանգ եղավ, մեզ հայտնեցին, որ որդիս զոհվել է»,- պատմեց Էրիկ Եղիազարյանի մայրը։

Հուշամրցաշարին ներկա էին նաև հերոսի 2 քույրերը և նրանց երեխաները, որոնք կրում էին իրենց հերոս քեռու նկարով շապիկներ։




Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան