copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:05 13-09-2024

Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ավանդաբար ընդունված է, որ երբ ՀՀ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում են որեւէ երկիր, նրանց ուղեկցող պատվիրակության կազմում անպայման ընդգրկվում են տվյալ երկրի հետ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարները: Ասենք, ԱՄՆ մեկնելիս վարչապետին ու ԱԺ նախագահին, որպես կանոն, ուղեկցում է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Գերմանիա մեկնելիս՝ ԱԺ-ի հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Բայց դա չի վերաբերում ընդդիմադիր պատգամավորներին, որոնցից ոմանք նույնպես բարեկամական խմբերի ղեկավարներ են:

Օրինակ, առաջիկայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կանադա, սակայն հայ-կանադական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ընդգրկված չէ այդ պատվիրակության կազմում: Սլովենիա կատարած ուղեւորության ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված չէր հայ-սլովենական բարեկամության խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի` Եգիպտոս կատարած ուղեւորության կազմում բացակայում էր ԱԺ հայ-եգիպտական բարեկամության խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը: Հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանած ՔՊ-ական իշխանությունը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ է, փաստորեն, բարեկամաբար տրամադրված, իսկ հայկական ընդդիմությանը համարում է իր թշնամին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին