Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 21:00 11-09-2024

Ով ուրացավ Արցախի ապագան․ Եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել։ Այս մասին Սիմոնյանը հայտարարեց երկուշաբթի՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում՝ երկարատև ընդմիջումից հետո, այդ հանձնաժողովի նիստ գումարել։

«Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր»,- ասաց Սիմոնյանը՝ պնդելով, որ «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի»՝ ԼՂ իշխանությունների որոշմամբ։

Նույն օրը լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված հայտարարությունը, որով Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում և գերեզմանաքար դրեց Արցախի ապագայի վրա, հաղթանակ համարեց։

Հիշեցնենք, որ հենց այս հայտարարության ստորագրումից 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանն ապօրինաբար շրջափակեց Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքը, իսկ ամիսներ անց՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին հարձակում գործեց և լիովին օկուպացրեց Արցախի հայկական մնացած հատվածը, իսկ տեղի ավելի քան 100 հազար բնակչությանը էթնիկ զտումների ենթարկեց։

Հատկանշական է, որ դեռևս 2021 թվականի ապրիլի 14-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից ավարտից և ՀՀ-ում նույն թվականի ամռանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, նույն Ալեն Սիմոնյանը պնդում էր՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը ապագա ունեն։

Արդարացիորեն հարց է առաջանում՝ ով ուրացավ Արցախի ապագան․

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից