Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:51 11-09-2024

Ավտոբուսների վարորդներին հրահանգել են՝ ուղևորներին թույլ չտան քաղաքականությունից խոսել․ ահազանգ

«Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները ավտոբուսների վարորդներին հրահանգել են, որպեսզի ուղևորներին թույլ չտան ավտոբուսում քաղաքական թեմաներից խոսել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչներից մեկը։

Տիկնոջ խոսքով՝ օրերս, երբ հերթական անգամ օգտվել է ավտոբուսից, ինչ-որ հարցի շուրջ զրույց է ծավալվել, բայց ոչ վեճ, ինքն էլ քաղաքական գնահատական է տվել այդ ամենին, ինչին անմիջապես հաջորդել է վարորդի դիտողությունը։

«Ասացի՝ այս իշխանությունները երկիրը քանդում են․․․ Վարորդը՝ բարեհամբույր երիտասարդ մի տղա, շատ հանգիստ տոնով ասաց՝ մայրիկ ջան, քաղաքականությունը թարգեք։ Ասացի, բայց չէ՞ որ երկիր ենք կորցնում, տղա՛ս։ Պատասխանեց՝ հասկանում ենք, բայց մեզ հրահանգել են՝ ավտոբուսում թույլ չտալ որևէ մեկը քաղաքական թեմաներից խոսի»,- պատմեց մեր զրուցակիցը։

Կնոջ խոսքով՝ հաճախ է հանրային տրանսպորտից օգտվում, և սա առաջին դեպքը չէ, երբ ուղևորները ինչ-ինչ հարցերի շուրջ քաղաքական կարծիքներ են հայտնել և վարորդներն անմիջապես ընդհատել են։

«Մտածում էի՝ դե վարորդ են, չեն ուզում վեճ լինի ավտոբուսում, բայց արի ու տես, որ կոնկրետ հրահանգ են ստացել՝ ուղևորներին արգելել քաղաքական թեմաներից խոսել»,- ասաց մեր զրուցակիցը։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյնանն ու իր թիմակիցներն այնքան վախեցած են, որ արդեն ավտոբուսներում են արգելում քաղաքական թեմաներից խոսել։ Բայց դա իրենց սեփական տարածքը չէ, ոչ էլ կրթական հաստատություն, որ իրենք որոշեն, թե ով ինչ խոսի, ում հետ խոսի։ Չեմ զարմանա, որ հաջորդիվ սրճարաններում և ժամանցի տարբեր վայրերում ևս արգելեն քաղաքականությունից խոսել։

Ու սա անում է մի իշխանություն, որն իրեն «ժողովրդավարության բաստիոն» է հռչակել։ Իրենք շատ լավ հասկանում են, որ ժողովրդի գիտակից հատվածը իրենց ատում է, դրա համար էլ նման ծայրահեղ քայլերի են գնում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան