copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 09-09-2024

Քձիպությո՞ւն, թե՞ անմեղսունակություն․ ինչու է խափանվել իշխանականների ունեցվածքը ներկայացնող կայքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը խափանվել է, և օրեր շարունակ այն չի գործում։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում էինք խնդրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, որտեղից մեզ հայտնել էին, որ իրենց տեղեկություններով այս պահին կայքի վրա տեխնիկական աշխատանքներ են կատարվում։ ԿԿՀ-ից նշել էին, որ իրենք էլ դիմել են կապալառու կազմակերպությանը՝ պարզելու համար, թե խափանումն ինչով է պայմանավորված, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։

Հանգստյան օրերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը երբեմն վերականգնվում էր, սակայն կայքի հայտարարագրերի բաժինը շարունակում էր անհասանելի մնալ։ Այսօր առավոտվանից կրկին ԿԿՀ պաշտոնական կայքը չի գործում, պատճառների մասին՝ հանձնաժողովը որևէ հայտարարություն չի տարածել։

Oragir.News-ը ավելի ուշ պարզեց, որ ԿԿՀ պաշտոնական կայքի խափանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս SSL սերտիֆիկատի ժամկետը լրացել է։ SSL-ը (անգլ.՝ Secure Sockets Layer – պաշտպանված սոկետների մակարդակ) գաղտնագրային արձանագրություն է, որը հնարավորություն է տալիս անվտանգ կապ հաստատել օգտվողի և սերվերի միջև։



Իրականում SSL տեսակի սերտիֆիկատները տրամադրում են հատուկ լիցենզավորված ընկերությունները, որոնք իրենց ստորագրություններով փաստում են, որ կայքի սերտիֆիկատը իրական է։ Տվյալ պարագայում ԿԿՀ պաշտոնական կայքի սերտիֆիկատը որևէ ընկերության կողմից չի ստորագրվել, ինչի հետևանքով էլ բրաուզերները ցույց են տալիս, որ ԿԿՀ կայքի սերտիֆիկատը վստահելի չէ և ֆինանսական գործողություններ կատարելիս դա կարող է խնդիրների պատճառ դառնալ։

Դժվար է ասել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում գումար խնայելու յուրօրինակ տարբերա՞կ են ընտրել և որոշել են ժողովրդի լեզվով ասած քձիպություն անել, թե՞ այս ամենը պարզապես անմեղսունակության դրսևորում է, որ չափազանց կարևոր նշանակություն ունեցող սերտիֆիկատի հավաստիությունը փաստող ստորագրությունը ԿԿՀ-ն ձեռք չի բերել։ Նկատենք, որ սրա հետևանքով կարող է չափազանց կարևոր տվյալների արտահոսք տեղի ունենալ, իսկ թե արտահոսած տեղեկությունները ում ձեռքում կհայտնվեն, կարելի է միայն ենթադրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ