Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:34 08-09-2024

Գազայում զոհերի թիվը հասել է 40,972-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 33 մարդ, վիրավորվել՝ 145-ը։

Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 40 հազար 972-ի, իսկ վիրավորներինը՝ 94 հազար 761-ի: