copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:00 07-09-2024

Իրանի ԻՀՊԿ հրամանատարը տեղեկություն է հայտնել ծովում իսրայելական ուժերի հետ բախումների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին տեղեկացրել է, որ իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ, որպեսզի խոչընդոտեն նավթի արտահանմանը, ինչը հանգեցրել է Իրանի պատասխան գործողություններին, որը գրոհել եւ զավթել է 12 իսրայելական նավ՝ փաստորեն դադարեցնելով հետագա ռազմածովային առճակատումը, տեղեկացրել է Tasnim-ը։

«Երբ մենք հարված հասցրինք (զավթեցինք) հինգերորդ իսրայելական նավին, նրանք ձեռքները վեր բարձրացրին (ի նշան հանձնվելու) եւ համաձայնեցին դադարեցնել ռազմածովային դիմակայությունը,- ասել է գեներալ-մայոր Սալամին «Հաթամալ-Անբիա» կենտրոնատեղիում։- Նրանք գրոհել են մեր 14 նավեր, որպեսզի խանգարեն նավթի արտահանմանը։ Սկզբում մենք չգիտեինք, թե ով է կանգնած դրա հետեւում, որովհետեւ դա արվել էր գաղտնի, բայց ի վերջո մենք պարզեցինք դա. սիոնիստական վարչակարգը։ Մենք գրոհեցինք նրանց 12 նավերը, եւ երբ մեր ձեռքում հայտնվեց հինգերորդը, նրանք ձեռքները վեր բարձրացրին (ի նշան հանձնվելու) եւ հայտարարեցին ծովային դիմակայությունն ավարտված»։

Նրա խոսքով՝ բրիտանական ուժերը զավթել էին իրանական նավը Ջիբրալթարում, իսկ Թեհրանը փոխարենը զավթել էր Stena Impero նավը՝ նրանց ստիպելով հանձնվել։
«Նրանք զավթել են մեր երկու նավերը Հունաստանում, մենք զավթել ենք նրանց երկու նավեր, եւ ի վերջո նրանք հանձնվել են»,- ավելացրել է գեներալ Սալամին։

Ամենից շատ դիտված

20:29 Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է աշխարհի ամենաստոր մարդը. Պարույր Հայրիկյան
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
21:00 ՀՀ-ում Ռուսական 2 նոր տուն են բացում. Փաշինյանը պարտվեց նաև այս կռվում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
20:44 Ծանոթությունների հավելվածում ծանոթացած զույգը առաջին ժամադրության ժամանակ բանկ է թալանել
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ