copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:09 05-09-2024

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիությունը և որակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերը, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը, որոնց շրջանակներում սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որն իրականացվում է ԱՆ պատվերով` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Շարժական մամոգրաֆն այժմ Վարդենիս քաղաքում է, այնուհետև կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։

«Այս տարի էապես ավելանում են նաև պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշխվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ու մարզպետն այցելել են նաև Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվեն ընթացիկ արդիականացման աշխատանքներ։ Քննարկվել է նաև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հարցը. գործընթացն այժմ նախագծման փուլում է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը