Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:29 04-09-2024

Այս իշխանությունը փորձում է փոխել հայի ինքնության կոդը. ուսուցիչ

«Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգային ինքնության դեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյումրեցի ուսուցիչ Արմեն Ներսիսյանը՝ անդրադառնալով դասագրքերի փոփոխությանը։

Ներսիսյանի խոսքով` այս իշխանությունները փորձում են փոխել հայի ինքնության կոդը, փորձում են փոխել հայի նույնականացման արժեքային առանցքները

«Ամենաբարձր մակարդակով ցինիկաբար հայտարարվում է, որ մեր պատմական հիշողությունից և պատմական ժառանգության ուրացման մասին, որն արդեն նյութականացվում է դասագրքերի ու միջոցառումների տեսքով։ Բացարձակապես զարմանալի չէ, որ այդպիսի դասագիրք ենք ունենալու, այլ դասագրքերում նույնպես խնդիրներ կան։ Աշխարհագրության 8-րդ դասարանի դասագրքում Ադրբեջանի տարածքը 86.6 հազար քկմ է, այսինքն` Արցախը ներառյալ։ Բացի դրանից՝ Թուրքիայի մասին է ներկայացվում, որտեղ բացարձակապես խոսք չկա պատմական Հայաստանի, արևմտյան Հայաստանի այն քաղաքակրթական ժառանգության մասին, որին այսօր Թուրքիան տիրապետում է։ Ցեղասպանության մասին բացարձակապես խոսք չկա։ Հասկանում ենք, որ դասագրքերի տեսքով նյութականացվում է այն, ինչի համար այս իշխանությունները, կամ իշխանության վրա դեռևս գտնվողները իրենց ծրագիրն են իրականացնում»,- ընդգծեց ուսուցիչը։

Արմեն Ներսիսյանի կարծիքով` այս ինքնության դեմ պատերազմը վաղուց է հայտարարված, հրապարակավ է հայտարարված և հրապարակավ էլ գործում են։

«Փորձում են փոխել հայի նույնականացման արժեքային առանցքները և ունենալով լծակներ, ունենալով որոշակի շերտերի անտարբերությունն ու աջակցությունը ըստ էության այս պատերազմները անցնելու է յուրաքանչյուրի միջով։ Այս պահին թիրախում հայտնվել են աշակերտներն ու ուսուցիչները։ Հետեւաբար ամեն ուսուցիչ դասը վարելու ընթացքում ինքը պետք է որոշի ոնց է ներկայացնելու, անկախ նրանից՝ ինչ նյութ են տվել։ Մեր խորին համոզմամբ այս ամենը ժամանակավոր է, այս սանձարձակ ոտնձգություններն ու սպառնալիքները մեր ինքնության դեմ առաջին անգամ չեն, որ տեղի են ունենում, բայց ազգը կարողացել է հաղթահարել»,-ասում է Ներսիսյանը։

Նրա խոսքով` ուսուցիչները պետք է կարողանան այս պատերազմը լուռ, հանգիստ իրենց դասարաններում, իրենց ձևով, ազգային առանցքի շուրջ տանել առաջ։

«Զարմանալու բան այլևս չկա, ուղղակի զարմանալի է, որ մենք զարմանում ենք այս իշխանությունների վարած հակահայ, կամ համամարդկային քաղաքականությունից։ Ակնհայտ է, որ իրենք անհայրենիք են և ինչպես այսօր Արցախից են հրաժարվում, վաղն էլ կարող են Հայաստանի մնացած տարածքներից հրաժարվել»,-եզրափակում է գյումրեցի մանկավարժը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել