copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:18 02-09-2024

Ադրբեջանի ազգային խորհուրդը կոչ է անում չճանաչել ընտրությունների արդյունքները

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը, կոչ անելով չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Խորհրդի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ «սեպտեմբերի 1-ի ընտրության նշանակումը հակասահմանադրական էր, այն անցկացվել է արդար քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում։ Քայլեր չեն ձեռնարկվել իշխող ռեժիմի շահերին հարմարեցված ընտրական օրենսդրությունը փոխելու ուղղությամբ:

Իշխանությունները թույլ չտվեցին ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունում և արգելեցին վեհաժողովի 76 անդամի մուտքն Ադրբեջան»։

Ըստ խորհրդի՝ ընտրությունը տեղի է ունեցել Abzas Medif, Toplum TV, Kanal 13-ի լրագրողների ձերբակալությունների և բանտարկությունների ֆոնին, որոնք ունեին ընտրությունները լուսաբանելու մասնագիտական ​​փորձ, ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ քվեարկելու եկածներին ներգրավել են վարչական ռեսուրսի միջոցով։

«Իլհամ Ալիևը հավատարիմ մնաց կեղծված ընտրությունների միջոցով իր իշխանությունը երկարացնելու ավանդույթին։ Ուստի Ազգային խորհուրդը որոշեց բոյկոտել ակնհայտ կեղծված ընտրությունները»,- ասված է խորհրդի հայտարարությունում։

«Ազգային խորհուրդը կոչ է անում ժողովրդին ակտիվ պայքարել նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, իսկ միջազգային հանրությանը՝ չճանաչել ընտրությունների կեղծ արդյունքները, ինչպես նաև դատապարտել կեղծիքների գործընթացը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները վստահ են՝ «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի մեքենայությունների նկատմամբ ցանկացած լոյալ, ոչ աներկբա վերաբերմունքը խոչընդոտում է երկրի ժողովրդավարացմանն ու Արևմուտքի հետ ինտեգրման գործընթացին»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը