copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:25 29-08-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր բնագավառներում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ղեկավարությանն այն աջակցության համար, որ մշտապես ցուցաբերում է մեր երկրին առնչվող հարցերի նկատմամբ:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ է այցելում Հայաստան: Անա Օլիվերան ընդգծել է Ուրուգվայի հայ համայնքի ուրույն դերը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք շեշտվել է տնտեսության, կրթության, սպորտի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը: Ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության դրական դերը:

Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայում ՀՀ դեսպանատան բացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում Անա Օլիվերան շեշտել է, որ Ուրուգվայը միանշանակ աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից