copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 29-08-2024

Ի՞նչ է հայտարարագրել Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քննում է ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանի գործը, որի տրամաբանական ավարտը պետք է լինի դատական ակտի տեսքով՝ կա՛մ Հրայր Թովմասյանը մեղավոր է, կա՛մ ոչ. սակայն արդեն 4.5 տարի է գործը շարունակվում է:

Նշենք, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին: Հետաքրքիրն այն է, որ զբաղվելով նման ակտիվ գործունեությամբ՝ նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 179.000 դրամ:

Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 911 հազար դրամ, որից 10 մլն 836 հազար դրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է, 1 մլն 75 հազար դրամը՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկեր) գումարը: Տաթեւիկ Գրիգորյանի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 900 հազար դրամ:

Հիշեցնենք նաեւ, որ 2020 թվականին կրակել էին Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից