copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 27-08-2024

Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները. ի՞նչ դեր ունեն ամերիկյան բիոլաբորատորիաները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին շատերն են արձանագրում, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, իսկ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պարզաբանումներն ավելի մեծ շփոթություն են առաջացնում։
Առողջապահության նախարարությունն օգոստոսի 19-ին հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել էր 58-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր էր։ Օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվն արդեն 75 էր։ Ընդ որում, կենտրոնը պնդում է, որ Արևմտյան Նեղոսի տենդից մեկ մարդ է մահացել, որոշ լրատվամիջոցներ նշում են, թե զոհերի թիվը չորսն է։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանն օրերս ասուլիս էր տվել, որը չփարատեց հանրության վախերն ու կասկածները։

Եթե դեռ հուլիսի վերջին Արագածոտնի մարզում հայտնաբերվել էր տենդի հարուցիչը 5 մոծակների մոտ, ինչո՞ւ հանրությանն այդ մասին չէին տեղեկացրել։ Որտեղի՞ց է վարակը հայտնվել Արագածոտնի մարզում, երբ հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդ չի հայտնաբերվել։ Եվ ինչո՞ւ է առողջապահության նախարարությունն ակնարկում, որ տենդը կարող է հայտնվել նաև Արմավիրի և Արարատի մարզերում։ Մինչ պատկան մարմինները գաղտնի էին պահում տեղեկությունը, վարակն արագորեն տարածվել էր՝ վարակելով միանգամից 58 մարդու։ 41-ին տեղափոխել էին հիվանդանոց։ Նրանցից 4-ի վիճակն, ի դեպ, ծայրահեղ ծանր էր գնահատվել։

Ինչո՞ւ է այս տենդով Հայաստանում հոսպիտալացված հիվանդների կեսի մոտ գլխուղեղի ախտահարում աշխտորոշվել, մինչդեռ սովորաբար այս հիվանդությունը 80 տոկոս դեպքերում առանց ախտանշանների է, իսկ նյարդային համակարգի ախտահարումներ, այդ թվում՝ մենինգիտ և էնցեֆալիտ, նկատվում են ոչ ավելի, քան 1 տոկոս դեպքերում։ Եվ ամենագլխավորը՝ ինչո՞ւ չի քննարկվում Արևմտյան Նեղոսի տենդի արհեստական տարածման վարկածը, երբ այս վարակը Հայաստանի համար երբեք բնորոշ չի եղել, զանգվածային հիվանդացություն չի առաջացրել։ Եվ ոչ ոք չի էլ փորձում հարց տալ այս միջադեպին Հայաստանի տարածքում գտնվող Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների մեղսակցության մասին։ Երկար տարիներ բազմաթիվ փորձագետներ ահազանգում են այդ լաբորատորիաների, դրանցից բխող հնարավոր վտանգների մասին։ Իսկ ՀՀ իշխանությունները և, բնականաբար, ամերիկյան կողմը համառորեն հրաժարվում են հանրությանը ծանուցել, թե ինչով է զբաղված մեր երկրում այդ կառույցը։

Եվ, ի վերջո, ինչո՞ւ են լռում Արևմտյան Նեղոսի տենդի մասին փորձագետները, բժիշկները, ոլորտի մասնագետները, ինչո՞ւ խնդրի վերաբերյալ մանրամասն եզրակացություն չեն պահանջում, չեն վերհանում ռիսկերը։ Չէ՞ որ խոսքը հենց ՀՀ ազգային անվտանգության մասին է, և բոլորը պիտի շահագրգռված լինեին այս մասին առավելագույնս բաց ու թափանցիկ խոսակցություն վարելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը