copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:30 26-08-2024

Թախտի տակ են պախկվում, որ հանկարծ չծանուցվեն. Տիգրան Ավինյան

3,350 հասարակական և այլ նպատակային նշանակության պայմանագրերի ավելի քան 57 տոկոսն արդեն իսկ հաշվարկվում է նոր կադաստրային արժեքով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այգիների, պուրակների և տարածքների վարձավճարների չափը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքներին:

«Մնացած 1,438 պայմանագրից 560-ը ծանուցված, սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումով պայմանագրերն են, 457-ը խնդրահարուց դեպքերն են, 175-ը վերակնքումը մերժված, կադաստրային արժեքի բարձրացման դրույք չպարունակող կամ վարչական շրջանների կողմից վերակնքման համար ոչ նպատակահարմար պայմանագրերն են, իսկ մնացած 225 պայմանագրերը ծանուցման գործընթացի մեջ գտնվողներն են։

Հասարակական պայմանագրերի 95 տոկոսի մասով արդեն իսկ կատարվել են ծանուցման կամ ճշգրտման աշխատանքները, իսկ ինչ վերաբերում է ավտոտնակների, օժանդակ շինությունների, խորդանոցների մասով պայմանագրերին, ապա 15,946-ից 10,523-ն արդեն իսկ հաշվարկվում են նոր կադաստրային արժեքով, մնացած 5,423 պայմանագրից 1,331-ը ծանուցված սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումով պայմանագրերն են, 573-ը խնդրահարուց դեպքերն են, ընդամենը 1,294 պայմանագիր է գտնվում ընթացքի մեջ», - ասաց Հակոբյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խնդրանքին՝ տվյալները ներկայացնել համեմատականներով, նա հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում ծանուցման կամ ճշգրտման աշխատանքներ իրականացվել են ավելի քան 1,000 վարձակալների մասով, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ քիչ է 400-ով։

«Կարող ե՞նք ակնկալել, որ այս 1,000 ծանուցումների կամ կրկնակի ծանուցումների մասով հաջորդ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք կունենանք», - հարցրեց Ավինյանը, ինչին Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ արդեն իսկ հասել են այն կետին, երբ դրական միտում չի ակնկալվում։

«Եկեք արդեն խզման ճանապարհով գնանք այդ մարդիկանց հետ, որոնք այս կողմից չեն ծանուցվում, թախտի տակ են պախկվում, որ հանկարծ չծանուցվեն... Եկեք իրենց հետ խզման ճանապարհով գնանք՝ միանգամից ի հայտ կգան բոլորը»,- ասաց Ավինյանը։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն առաջարկեց բոլոր խնդրահարույց պայամանագրերը ներկայացնեն հանձնաժողվին, որտեղ էլ համապատասխան որոշումներ կկայացվեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ