copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:05 24-08-2024

Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Բելառուսական հողի վրա Ուկրաինայի ջերմասիրտ և աշխատասեր ժողովրդին միշտ վերաբերվել են առանձնահատուկ հարգանքով և ջերմությամբ. երկար ժամանակ մեր ժողովուրդներն ուժ են գտել միասնության մեջ, կիսել են ուրախությունն ու վիշտը, ապաստանն ու հացը, միասին հաղթահարել են դժբախտություններն ու հպարտացել են իրենց հաջողություններով։ Մեզ միավորում է ոչ միայն ընդհանուր ճակատագիրը և ազգակցական կապերը, այլ նաև բարեկամներ լինելու և հարևանների հետ հաշտ ապրելու ցանկությունը»,-ասված է շնորհավորանքի մեջ:

Լուկաշենկոն նաև համոզմունք է հայտնել, որ այսօրվա դժվարին պայմաններում ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է խոսել խաղաղության լեզվով՝ հանուն սլավոնական ժողովուրդների ներկա եւ ապագա սերունդների.«Բելառուսն իր հերթին կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում անվտանգությունը հնարավորինս արագ ապահովելու համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին