Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:56 22-08-2024

Գեղարքունիքի մարզում քննարկվել են կրթության ոլորտի մի շարք հարցեր

Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի մեկնարկից առաջ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մյուս մասնակիցները շրջել են թատրոնի դահլիճի նախասրահում բացված կրթական էքսպոյի տաղավարներով, ծանոթացել նախարարության կողմից տարբեր անվանակարգերում հայտարարված մրցույթներում հաղթած դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխություններին, նոր դասագրքերի և ուսումնական պլաններին, պարտադիր խմբակներին, արտադպրոցական կրթության կարևորության, վերապատրաստումների և կարողությունների զարգացմանը, նախադպրոցական կրթությանը, կամավոր ատեստավորմանը, տարակարգերի տրամադրմանը, 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննության արդյունքներին և այլ հարցերի։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն էլ, ողջունելով մասնակիցներին, հույս է հայտնել, որ նոր ուսումնական տարին հանրակրթական հաստատությունները կդիմավորեն առանձնակի ոգևորությամբ, նոր մոտեցումներով ու պահանջներով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական 10 դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքերը։

ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող տարաբնույթ հարցեր:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից