copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:30 22-08-2024

Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում. աղաղակող առերեւույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ստորեւ ներկայացվող ՔՊ-ական իշխանության միջին չինովնիկների փաստաթղթերի բովանդակությունը վիճակագրորեն տարածելով ողջ կառավարության մասշտաբով` կստանանք աղետի հասնող, պետական կոռուպցիոն կայուն ինստիտուտ։

Այսպես, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։
Հաջորդ հայտարարագրով այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, եւ ոչ թե լրագրողները։

Ուսումնասիրում ենք Միլադա Հովհաննիսյանի եղբոր հայտարարագիրը. նա Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրեւ գումարի ծագման աղբյուր։
Առավել ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջի փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են` փոխմարզպետի եւ եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է (լուսանկարները կցվում են)։

Ավելորդ ենք համարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հորդորել, խնդրել` վերջապես զբաղվելու իշխանավորների իրավախախտումներով։

Միայն միջազգային կառույցների համար փաստենք, որ ՀՀ-ում կոռուպցիան կրում է ինստիտուցիոնալ բնույթ եւ ենթադրյալ օրինախախտի ՔՊ-ական լինելու դեպքում՝ բացահայտ կերպով անտեսվում է իրավապահների կողմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ