copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:54 15-08-2024

Եթե անտառը շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք. Նիկոլ Փաշինյան

«Վերջերս Իջևանում էի: Գետի հունի մեջ անտառ է ձևավորվել: Ծառերն էդտեղից մաքրելը պարտադիր է, բայց ՏԻՄ-ն ասում է՝ ընթացակարգ կա, որն էնքան բարդ է, որ կարող է երեք տարի շրջանառվի ու մինչև հաջորդ ջրհեղեղը էդ ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ հանձնարարելով հստակեցնել ընթացակարգերը:

«Քանի որ երկար տարիներ չի մաքրվել, գետի մեջ, բառի բուն իմաստով, անտառ է աճել: Անտառը լավ է, երբ անտառում է, բայց երբ, ասենք, շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք... Եթե ջուրը վարարեց, ջրհեղեղ եղավ, ջուրը դուրս է գալու փողոց՝ տներ, արտադրամասեր, քշելու է, տանի: Պետք է հուները մաքրել»,- հավելեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել