copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:35 15-08-2024

Ադրբեջանի բանակի ուղղաթիռները վարժական թռիչքներ են իրականացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Նշվում է, որ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։

Ուսումնական թռիչքների նպատակն է բարձրացնել մարտական պատրաստվածությունը, կատարելագործել գործնական հմտությունները։