Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:39 11-08-2024

Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում և արեւելքում պայթյուններ են հնչել։ Այս մասին օգոստոսի 11-ի լույս կիրակի գիշերը հայտնել է AFP-ն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ Կիևի մարզի Բրովարի շրջանում մասնավոր բնակելի շենքերի վրա հրթիռի բեկորների հետևանքով զոհվել են մի տղամարդ և նրա 4-ամյա որդին։ Նրանք հայտնաբերվել են շենքի փլատակների տակ։ Եվս 3 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։

Կիևում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել, և գիշերային երկնքում տեսանելի են առնվազն 2 բռնկում, հաղորդում է AFP-ի թղթակիցը: «Կիևի մարզում հակաօդային պաշտպանություն է գործում, մնացեք ապաստարաններում». - Telegram-ում գրել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են 5 ուղղություններով հարձակումների մասին:

«Վերջին օրերին շատ ուկրաինացիներ անհանգստացած են, որ Մոսկվան կարող է ուժեղացնել օդային ռմբակոծությունները՝ ի պատասխան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի սահմանը ճեղքելու», - հայտարարել է AFP-ն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել