Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 00:40 11-08-2024

Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալակիր

Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակը տրամադրվեց գերծանր քաշային ծանրորդներին․ պայքարի դուրս եկավ մեր երրորդ ծանրորդն ու վերջին օլիմպիականը՝ 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը։ Առաջին մոտեցման ժամանակ Լալայանը բարձրացրեց 210, երկրորդի ժամանակ՝ 215 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը՝ 218 կգ-անոց ծանրաձող բարձրացնելը, չհաջողվեց։ Պոկում վարժությունում Լալայանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 247, երկրորդի ժամանակ՝ 252 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը չհաջողվեց․ 256 կգ-անոց ծանրաձողը Լալայանը չբարձրացրեց։

Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով դարձավ փոխչեմպիոն և արծաթե մեդալ կստանա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան