copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 10-08-2024

Մինչև 1988 թվականն այստեղով ոչ ոք չէր կարողանում հանգիստ անցնել, քանի որ ամբողջովին լցված էր ադրբեջանցիներով. Սրբազան

Երբ խոսում են ադրբեջանցիների վերադարձից, ապա նշենք, որ Մասիսի ու Վարդենիսի շրջաններն ամենաառարկայական կենտրոններից մեկն են։Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Մասիսում իր ելույթի ժամանակ ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«1988 թվականին ադրբեջանցիների կողմից Մասիսի շրջանում տեղի ունեցավ զանգվածային թունավորում։ Նույնիսկ մինչև 1988 թվականն այստեղով ոչ ոք չէր կարողանում հանգիստ անցնել, քանի որ ամբողջովին լցված էր ադրբեջանցիներով։ Եւ ոնց ենք ճանապարհել, շատ հանգիստ, տուն, տեղ, բարձ, վերմակ, դրել են մեքենաների մեջ, ասել են՝ գնացեք: Ոմանք էլ լացել են, որ գնացին էս մարդիկ: Հիմա ինչ է ասում Հեյդարի որդին, ասում է, որ Արեւմտյան Ադրբեջան 300-400 հազար ադրբեջանցիներով են վերաբնակեցնելու, դուք ի՞նչ եք կարծում, սրանք ասելու են՝ ոչ, ես գրեթե համոզված եմ, որ ներքին համաձայնություն ունեն, նույնիսկ տեղանքների եւ հասցեների են արդեն բաժանել: Եւ ինչ ասեմ, որ ամենավտանգալից շրջաններից մեկը այս շրջանն է, եւ մենք հանդուրժելո՞ւ ենք սա»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ իշխանությունների դիմաց Ադրբեջանը պայման է դրել, որ ճանապարհները կբացվեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը, կընդունի ադրբեջանցիներին, Հայաստանն էլ կանվանեն Արեւմտյան Ադրբեջան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից