copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:08 10-08-2024

Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ


Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին հղումով։

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և թշնամու դիվերսիոն և հետախուզական ուժերի կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքները ճնշելու համար Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը որոշել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողությունների անցկացում կազմակերպել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- հայտնել են կոմիտեից։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեում նշել են, որ Կիևի ռեժիմն աննախադեպ փորձ է ձեռնարկել՝ ապակայունացնելու իրավիճակը Ռուսաստանի մի քանի շրջաններում։ Ինչպես ընդգծել են կոմիտեում, ուկրաինացի զինյալների հարձակումը Կուրսկի շրջանի վրա հանգեցրել է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև բնակելի շենքերի և այլ քաղաքացիական օբյեկտների ավերման։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում