copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 10-08-2024

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ Բաքվի բանտերում է, իսկ ԱԳՆ-ն հրաժարվում է հստակ պատասխաններ տալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է Բաքվի կողմից ապօրինի գերեվարված եւ կալանավորված ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային և միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։

Գրել էինք, որ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Ինչպես գիտենք՝ Կարմիր խաչի միջոցով պարբերաբար նրանք կապ են հաստատում իրենց ընտանիքների հետ, եւ ինչպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընտանիքներին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում` վերջին տեսազրույցի ժամանակ Արցախի՝ ապօրինի կալանավորված նախկին նախագահները եւ մյուս պաշտոնյաները շատ հյուծված տեսք են ունեցել, ու հստակ երեւացել է՝ առողջական լուրջ խնդիրներ ունեն նրանք, իսկ Բակո Սահակյանն անգամ հրաժարվել է ընտանիքի հետ տեսազրույց ունենալ, միայն հեռախոսազրույց է ունեցել:

«Ժողովուրդ » օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել է՝ այս ահազանգերի ֆոնին Արցախի պաշտոնյաների եւ մյուս գերիների վերադարձի մասով ինչ է անում ԱԳՆ-ն:
ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, մեր այս կարեւոր հարցին ի պատասխան` խուսափողական պատասխան է տվել.
«Հարցին, տարվող աշխատանքներին բազմիցս անդրադարձել ենք, լրացուցիչ հանրային անդրադարձ լինելու դեպքում կտեղեկացնենք»:
Իսկ մեծ հաշվով` ոչինչ, քանի դեռ չկա արդյունք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի