copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:38 08-08-2024

Ավելի անմեղսունակ պահվածք, քան գերագույն գլխավոր հեծանվորդի տրվելը կայֆերին, երբ աշխարհը եռում է, պատկերացնել հնարավոր չէ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ավելի անմեղսունակ պահվածք քան գերագույն գլխավոր հեծանվորդի տրվելը օլիմպիական արձակուրդային կայֆերին մի վիճակում, երբ աշխարհը եռում է, իսկ հրդեհը սպառնում է տարածվել մեր երկրի վրա, պատկերացնել հնարավոր չէ:

Մինչեւ 1995 թվականը ՀՀ նախագահը եւ նրա աշխատակազմը ոչ արձակուրդ է ճանաչել, ոչ շաբաթ, եւ ոչ էլ կիրակի: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը երեք անգամ ընդամենը մեկ շաբաթ ժամանակով է մեկնել հանգստի Սեւանի ափի նախագահական ամառանոց:

Հայաստանի նման երկրի անվտանգության ռիսկերի կառավարումը այլ մոտեցում ուղղակի չի հանդուրժում: Իսկ Փաշինյանը եւ նրա թիմակից այլ բարձրաստիճան ղեկավարներն իրենց այնպես են պահում, կարծես Իսլանդիայի նման մի բարգավաճ եւ անվտանգության մարտահրավերներից ազատ երկիր են կառավարում»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի