Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:45 07-08-2024

Մենք կարող ենք շատ արագ հարձակում գործել Լիբանանի, Գազայի ու Մերձավոր Արևելքի ցանկացած կետում. Ցախալ

Իսրայելի Թել Նոֆ ռազմաօդային բազայում ելույթի ժամանակ Իսրայելի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել է, որ Իսրայելը բարձր մարտական պատրաստության մեջ է և կկարողանա արագ արձագանքել ցանկացած հարձակման, գրում է Times of Israel-ը։

«Մենք կարող ենք շատ արագ հարձակում գործել Լիբանանի, Գազայի ու Մերձավոր Արևելքի ցանկացած կետում, ինչպես ցամաքում, այնպես էլ գետնի տակ: Մենք շատ հստակ ուղերձ կուղարկենք մեր թշնամիներին, նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա, նրանց, ովքեր ամեն մի ելույթում խոսում են այն մասին, թե ինչպես են ձգտում ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք կհարվածենք նրանց և կշարունակենք ուժեղանալ»,- հայտարարել է Հալևին։

Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի նշանակմանը, Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարը նշել է, որ պաշտոնի փոփոխությունը Իսրայելին չի խանգարի, որ Սինվարին շարունակի հետապնդել։

Իսրայելի ԶՈՒ շտաբի պետը հավելել է, որ նախօրեին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի պաշտոնում հաստաված Յահյա Սինվարի քաղաքական տիտղոսը նրան չի ազատի փաստից, որ վերջինս մարդասպան է, որը մասնակցել է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների ծրագրմանն ու իրականացմանը:

«Նրա տիտղոսը փոխելը ոչ միայն մեզ չի խանգարի փնտրել նրան, այլև կխրախուսի մեզ։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք նրան գտնելու, հարվածելու և [ՀԱՄԱՍ-ին ստիպելու] կրկին փոխարինելու Քաղբյուրոյի ղեկավարին»,- ասել է Իսրայելի ԶՈՒ շտաբի պետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան