copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:43 07-08-2024

ԱՄՆ-ը մտադիր է Կիևից պարզաբանումներ խնդրել Կուրսկի շրջանում ռազմական լարվածության վերաբերյալ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը մտադիր է Կիևից պարզաբանումներ խնդրել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման առնչությամբ: Այս մասին չորեքշաբթի ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Վերջին բանը, որ կցանկանայի ավելացնել, այն է, որ մենք մտադիր ենք կապ հաստատել մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Կիևի ռեժիմը զինված սադրանք է ձեռնարկել՝ հարձակվելով քաղաքացիական կառույցների վրա։

Նշենք, որ ռուսական աղբյուրների համաձայն, Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջանի Նիկոլաևո-Դարինո, Դարինո և Սվերդլիկովո բնակավայրերն անցել են ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինայի Զինված ուժերի անսպասելի խորացումը Կուրսկի շրջանի սահմանի երկայնքով անակնկալի է բերել ռուսական ռազմական ղեկավարությանը, որը չորեքշաբթի առավոտվա դրությամբ շրջանի 11 բնակավայրերում կորցրել է վերահսկողությունը։ Ուկարինական ուժերը գրավել են նաև «Գազպրոմի» կայանը, որտեղից գազ է մատակարարվում Եվրոպա։ Ուկրաինացիների հաջորդ թիրախը կարող է լինել Կուրսկի ատոմակայանը, որը ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգի 19 շրջաններին էլեկտրաէնէներգիա է մատակարարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել