copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 07-08-2024

ՔՊ-ականները հանգիստը համատեղում են կուսակցական աշխատանքի հետ` պատրաստվելով 2026 թվականի ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ականները որոշել են ամառային հանգիստը համատեղել կուսակցական աշխատանքի հետ, ու թեեւ ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններին դեռ մոտավորապես երկու տարի կա, բայց արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը:

«Ժողովուրդ» օրաթերթը իշխանական պատգամավորների սոցիալական ցանցերի էջերում նկատեց, որ նրանք եւս Նիկոլ Փաշինյանից հետ չեն մնում ու այս շրջանում ակտիվորեն մարզեր են այցելում, հանդիպում բնակիչների հետ, դպրոցներ գնում ու ծանոթանում այնտեղ արվող աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ արդյոք ՔՊ-ն արդեն պատրաստվում է 2026 թ-ի հերթական ընտրություններին.

«Իհարկե, պատգամավորներն իրենց հերթին, կառավարությունն իր հերթին. յուրաքանչյուր քայլ միտված է, որ մենք ժողովրդի առջեւ ներկայանանք հաշվետվությամբ, ու դա ընդունվի։ Մարզեր այցերն էլ քարոզարշավի մի մասն են։

Կուսակցական շինարարության կոնտեքստում այնպես է ստացվել, որ մենք պետք է մարզերում ներկայանանք, որպեսզի կուսակցական մեր ընկերները և մեր ժողովուրդը ճանաչի մեզ ու գնահատական տա մեր գործողությանը»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում