copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:33 06-08-2024

Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Բաքու աշխատանքային այցից և հանդիպումներից հետո մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերում Արևմուտքի ակտիվ ներգրավման առնչությամբ:

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ անվտանգությունը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին։ Քննարկվել են Արևմուտքի շատ ակտիվ փորձերը՝ միջամտելու այդ գործընթացին»,- նշել է Շոյգուն։

Նա հավելել է, որ անդրադարձ է եղել տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքին, ինչպես նաև «3+3» ձևաչափին, որն, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի