copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 06-08-2024

Ինչու՞ դատավորները որոշեցին ժողով հրավիրել թեժ ամռանը. ներքին հրահանգ է եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։

Բանն այն է, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով դադարեցվեցին ուսումնական հանձնաժողովի անդամ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները, ու հանձնաժողովը, դատավորի հեռանալուց հետո, չի կարողանում աշխատել բնականոն հունով։ Արդյունքում` չնայած թեժ ամառ է ու դատավորներից շատերը հանգստի են, բայց ներքին կարգով ասել են. «Պետք է ամեն ինչ անեք, գաք, որ քվորումը ապահովվի»։

Սակայն միայն այս հանձնաժողովում չէ, որ խնդիր կա։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի երկու անդամների դատավորներ` Ելիզավետա Դանիելյանի եւ Լիլիթ Կատվալյանի գործունեության ժամկետներն են ավարտվում, ու չի բացառվում, որ այս ընտրությունն էլ կազմակերպեն սպասվելիք ժողովի ընթացքում, այլապես համակարգում քաոս կսկսվի։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Համլետ Ասատրյանի հրամանով՝ 2024 թ․ օգոստոսի 16-ին՝ ժամը 14։00-ին, դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը