copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:00 04-08-2024

Մադուրոն TikTok-ին և Instagram-ին մեղադրել է Վենեսուելայում ատելություն սերմանելու մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն TikTok-ին և Instagram-ին մեղադրել է երկրում ատելություն սերմանելու մեջ։

«Ես ուզում եմ հարցնել TikTok ընկերությանը, արդյո՞ք, այն ԱՄՆ-ում և Եվրոպայում թույլ է տալիս նման ֆաշիստական ​​և ատելություն հրահրող տեսանյութերի ցուցադրումը: Ոչ։ Նրանք ցանկանում են Վենեսուելան վարակել ատելությամբ և պառակտմամբ։ TikTok-ը իրավական պատասխանատվություն է կրում այն ​​ամենի համար, ինչ նրանք անում են Վենեսուելայի դեմ, ինչպեսև Instagram-ը», - ասել է Մադուրոն իր աջակիցների երթի ժամանակ։

Ինչպես նշել է Վենեսուելայի առաջնորդը, վերջին օրերին TikTok-ում լայն տարածում են գտել Վենեսուելայի ներկայիս կառավարության կողմնակիցների նկատմամբ բռնության կոչերով տեսանյութերը։

Հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ էին անցկացվել։ Ինչպես հայտարարել էր երկրի Ազգային ընտրական խորհուրդը՝ քվեաթերթիկների գրեթե 97%-ը հաշվելուց հետո, Մադուրոյի օգտին քվեարկել էր ընտրողների 51,95%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսի օգտին՝ 43,18%-ը։ Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կորինա Մաչադոն, արդեն ընտրությունների օրը հայտարարել էր, որ Գոնսալեսի թիմը չի ճանաչի ընտրություններում իր պարտությունը։

Հաջորդ օրը Կարակասի կենտրոնում բողոքի ցույցեր ու անկարգություններ սկսվեցին։ Վենեսուելայի իշխանությունների տվյալներով, հրկիզման և այլ իրավախախտումների համար ձերբակալվել է անկարգություններին մասնակից ավելի քան 1000 մարդ, վիրավորվել է ավելի քան 70 իրավապահ, իսկ երկու զինվորական սպանվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին