copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:58 03-08-2024

Բեյրութում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը

Բեյրութում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից:

«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ցանկանում են լքել Լիբանանը, ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթը նախընտրելի երթուղով չէ: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք տուն վերադառնալու համար միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանություն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ: