copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:29 01-08-2024

Քննչական կոմիտեն էլեկտրամոբիլներ է գնել

Քննչական կոմիտեն հաղրոդագրություն է տարածել․

«ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։

Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։

Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122մլն. դրամի միջոցներով։

Պաշտոնապես դրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Գավառ քաղաքում անցկացված հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։

ՀՀ ՔԿ տարբերանշանով և լուսաձայնային անհրաժեշտ միջոցներով կահավորված ծառայողական մեքենաներն արդեն շահագործվում են։

Ակնկալվում է, որ դրանք, լոկացիոն առումով, էականորեն լավարկելու են քննիչների կողմից անհետաձգելի գործողությունների կատարման օպերատիվությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից