copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:01 31-07-2024

ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման դիվանագիտական ​​ճանապարհի համար․ Պեսկով

Ռուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված Ինդոնեզիայի ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ինդոնեզիայի նորընտիր նախագահ և երկրի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն, որի հետ չորեքշաբթի բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս 1 տարի առաջ առաջարկել Է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր:

«Մենք բարձր ենք գնահատում մեր ինդոնեզացի գործընկերների այս ջանքերը»,- ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում։

«Ռուսաստանը բաց է բոլոր նախաձեռնությունների համար, Ռուսաստանը բաց է կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար, բայց մենք տեսնում ենք, որ, ցավոք, այս պահին ուկրաինական կողմից նման փոխադարձություն չկա»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի