copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:05 31-07-2024

ՆԳ նախարարը Լոռու մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փրկարարների հետ

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում` հուլիսի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, շրջել է Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։

Նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։

Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել աղետի գոտում փրկարարների կողմից իրականացված անձնվեր ծառայության, ինչպես նաև աղետի հետևանքների վերացման աշխատանքներին աջակցելու համար։

Քննարկվել են անտառներում հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման վերաբերյալ հարցեր։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կարգապահական, կադրային քաղաքականության, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն ներգրավելու վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել փրկարարների ատեստավորման գործընթացին, արդյունքում՝ սոցիալական երաշխիքների բարելավմանն ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։ Ներկայացվել են ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, քննարկվել են ՆԳ նախարարության կազմում մեկ միասնական օպերատիվ կառավարման, այդ թվում՝ զանգերի կենտրոնի հետ կապված հարցեր։

Նույն օրը Վահե Ղազարյանն այցելել է նաև Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը հանդիպել է ջոկատի ծառայողների հետ, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Քննարկվել են շենքային և աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել