copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 31-07-2024

Ինձ միշտ են ասում՝ վերադարձեք պաշտոնին, բայց այս պահին ես աթոռի մասին չեմ մտածում. Մամիկոն Ասլանյան

Միշտ են ինձ ասում՝ վերադարձեք պաշտոնին, իմ իրավունքներն, ըստ էության, պահպանվում են, բայց այս պահին, այս պայմաններում անիմաստ եմ համարում իմ իրավունքերի վերականագնման համար խոսելը. հերթական դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին համայնքապետ Մամկոն Ասլանյանը։

«Այն, ինչ իմ նկատմամբ իրականացվել է և դեռևս իրականացվում է, այս պահին ես պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում, ավելի գլոբալ եմ մտածում, որպես նաև տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր։ Ես որոշակի դիմակայունություն ունեմ, բայց մարդիկ կան, որ կարող են մտնել այդ հորձանուտ ու կորցնել իրենց։ Կարծում եմ՝ դատական և իշխանության մյուս թեևերը պետք է գործեն անկախ, անկախ դատական իշխանությունը կայանա և իրավական համակարգը զերծ մնա քաղաքական ճնշումներից, որը տեսել եմ, և հուսով եմ հետագայում չեմ տեսնի»,-ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը