copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:55 30-07-2024

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների: ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Խառատյանն (11-րդ դասարան) ու Արտավազդ Արաբաչյանը (12-րդ դասարան), «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը և Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։



Թիմը ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։

Հիշեցնենք, որ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Շվեյցարիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում