copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:35 30-07-2024

Մենք անցնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց․ Արարատ Միրզոյան

Հայաստանը ներկայում անցնում է Եվրամիության հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության վերաբերյալ “Associated Press”-ի հարցին։

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում և աշխատում ենք նոր մեխանիզմների և գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել։ Ավելացնեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, և ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում և աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին և հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաև կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- ասել է Միրզոյանը։

Նախարարը հավելել է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանը համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը այս դժվարին ժամանակներում՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կան Հայաստանում և Հայաստանի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ