copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:37 27-07-2024

Ծեծի տեսանյութի «հերոսը»․ ով է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը

Լրագրող Սյուզի Բադոյանը մանրամասներ է հայտնել Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակից՝ նշելով, որ նրա անունը Հերմինե է։

«Երեխայի ծեծի տեսանյութի «հերոսն» է։ Չեն հանրայնացնում անձը, բայց ես կասեմ` ձերբակալված բարբարոս կինը Հերմինեն է։ Դաստիարակ է։

Կրկնում եմ` ԴԱՍՏԻԱՐԱԿ, ԻՆՔԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ՍԵՐՈՒՆԴ։

Ճիշտ է ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հարգեցին անմեղության կանխավարկածի գործոնը, Վեդու փողոցից ձերբակալման կադրեր չհրապարակվեցին` ավանդույթը խախտելով, ու գիտեք ինչո՞ւ, դե որովհետեւ այս կինը ընդդիմադիր չէ, սույն կինը իր հայացքներով ճիշտ հակառակ կողմն է ԴԱՎԱՆՈՒՄ։ Նորանշանակ տնօրենը Թերեզայի հետ ՔՊ-ի թիմակից է։

Ի դեպ նորանշանակ տնօրեն Թերեզա Ղազարյանն էլ, փոխանցեցին, որ ՔՊ-ավագանու անդամ է եղել` մինչ նշանակումը։ Երեխայի հայրն է խիստ վրդովված։ Ասում են` երեխայի հետ կատարվածից տեղեկացել են հայտնի տեսանյութից հետո։

Վեդու քննչականից է ձերբակալվել դաստիարակը, իսկ համագյուղացիները վստահ են, որ արագ կփակեն թեման, կանցնեն առաջ։ Բարբարոս տիկինը չի պատժվի, քանի որ Վեդու համայնքապետ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ մտերիմ է սույն տիկինը։ Ընկերոջ` ոմն Արթուրի մորաքրոջ հարսն է։ Չնայած ինքը` Գարիկ Սարգսյանը, բավական կոշտ տոնով համոզում է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում