copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 24-07-2024

2023 թվականին ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. Իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեի փաստացի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջերի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,063,095 մլն դրամ։ ՀՀ պետբյուջեի հարկերը գոյացել են շահութահարկից, մաքսատուրքից, ակցիզային հարկից, շրջանառության եւ եկամտային հարկերից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր.

«Թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, եւ ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել: Առաջին ընդգծումը հետեւյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի եւ COVID-ի միջով՝ մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, եւ 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է. բայց այս թվերի հետեւում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարեւոր է», -ասել էր Փաշինյանը։

Հարկ է նշել, որ Փաշինյանը դեֆիցիտի մասին որեւէ բան չէր ընդգծել, սակայն պետք է նկատել, որ, եթե ըստ Փաշինյանի՝ բյուջեն ավելանում է, ապա կարիք կա հիշեցնելու, որ արտաքին պարտքը եւս սրընթաց բազմապատկվում է։ Ասվածն ապացուցենք նրանով, որ հունիսի 30-ին ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից՝ 236 միլիոն եվրոյի չափով։ Հուլիսի 18-ին էլ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ նախատեսվում է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Ստացվում է, որ բյուջեի պակասուրդը կոծկելու, վարկերով ծայրը ծայրին հասցնելու միջոցով՝ իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ