copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:33 20-07-2024

Բելառուսում Գերմանիայի քաղաքացուն դատապարտել են մահապատժի

Գերմանիայի քաղաքացին դատապարտվել է մահապատժի Բելառուսում, տեղեկացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բելառուսական իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունից մի քանի ժամ անց առ այն, որ գերմանացի ռազմական բժիշկը դատապարտվել է մահապատժի գնդակահարության միջոցով, գրել է The Guardian-ը։

Գերմանական նախարարությունը չի նշել իր քաղաքացու անունը, բայց «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը տեղեկացրել է, որ 30-ամյա Ռիկո Կրիգերը դատապարտվել է Բելառուսի քրեական օրենսգրքի վեց հոդվածներով, դատը տեղի է ունեցել հունիսի վերջին։ Հաղորդագրությունում նշվել է, որ նա կալանքի տակ է գտնվում նոյեմբերից։ Կրիգերի դեմ ստույգ մեղադրանքները դեռ հայտնի չեն։

«Արտաքին գործերի նախարարությունը եւ դեսպանությունը Մինսկում նրան հյուպատոսական աջակցություն են ցուցաբերում եւ ինտենսիվորեն աշխատում են Բելառուսի իշխանությունների հետ՝ ի շահ Կրիգերի»,- նշվել է Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունում։

Ամենից շատ դիտված