copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:00 20-07-2024

Թուրքիան չի արգելել, դուդուկը հնչում է. Հանրային ՀԸ պարզաբանումը

Oragir.News-ը ավելի վաղ գրել էր, որ վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերությամբ հաճախակի չի հնչում դուդուկ։ Տարօրինակ զուգադիպուիթյամբ դա համընկել էր մամուլում տարածվող ասեկոսեներին, որ Թուրքիան արգելել է հայկական հեռուստաալիքներով հնչեցնել դուդուկ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձել էր մեկնաբանություն ստանալ Հանրային հեռուստաընկերությունից, որտեղից մեզ հորդորել էին գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան Հ1-ից հայտնել են, որ Հանրային հեռուստաընկերության եթերում դուդուկ հնչեցնելու որևէ արգելք գոյություն չունի: Ավելին, տարբեր երաժշտական նախագծերի ընթացքում պարբերաբար հնչում են ազգային նվագարաններ՝ այդ թվում դուդուկ:

«Ազգային երաժշտությունը, նվագարանները պահպանելու ու հանրահռչակելու նպատակով 2023թ-ին Հանրային հեռուստաընկերությունը նախաձեռնեց «Երգ երգոց, նոր ձայներ» համահայկական մրցույթը, որը փնտրում է ժողովրդական երգը կատարող նոր ձայների: Նախագծի 12 հաղթողները համալրեցին «Երգ երգոց» հաղորդման մշտական կազմը, որոնք Առաջին ալիքի եթերում պարբերաբար ներկայացնում են ազգային երաժշտությունը՝ «Նարեկացի» ժողովրդական նվագարաների համույթի հետ: Եվ բնականաբար, տարբեր կատարումների ժամանակ հնչում է նաև դուդուկ։

Առաջին ալիքի «Առաջին ստուդիա» նախագծի շրջանակում ևս հայտնի էստրադային երգերը նորովի գործիքավորելիս օգտագործվել են ազգային նվագարաններ` այդ թվում դուդուկ: Այդ կատարումները ևս պարբերաբար հեռարձակվում են Առաջին ալիքի եթերում:

Բացի այդ, մեր եթերում հեռարձակվում են նաև տարբեր արտիստների համերգներ, որոնց ընթացքում ևս օգտագործվում են ազգային նվագարաններ։ Նաև նշենք, որ Հանրայինի ամանորյա եթերացանկում՝ ս.թ. հունվարի 3-ին՝ ժամը 23:20- ին, հեռարձակվել է դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանի Անթալիայում ունեցած հանդիպումից հետո ասեկոսեներ էին պտտվում, որ Թուրքիան պահանջել է հայկական հեռուստաալիքներով չհնչեցնել մի շարք, այսպես կոչված՝ թուրքական երաժշտական գործիքների ուղեկցությամբ կատարումներ։ Այդ թվում՝ պահանջ է ներկայացրել չհնչեցնել նաև հայկական դուդուկով կատարումներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ